maandag 11 juli 2011

Դաշնակցությունը հացադուլ է սկսում

Մինչ Լեւոն Տեր-Պռտրոսյանի համախոհ ընդդիմությունը պատրաստվում է ամենօրյա հանրահավաքների/ համենայնդեպս  քաղաքապետարանը  ընդունել է ի գիտություն/, ՀՅԴ-ն բոլորի համար անսպասելի ծայրահեղ քայլի է դիմում.
MEROJAX.net & Merojax.Tv
ՀՅԴ-ն սեպտեմբերի 15-ին` ժամը 14:00-ին ՀՀ կառավարության և արտգործնախարարության շենքների դիմաց անց է կացնելու նստացույց և հացադուլ: Ինչպես հայտնում է ՀՅԴ Գերագույն Մարմինը, ակցիան անց է կացվելու Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված փաստաթղթերի դեմ բողոքի միջոցառումների շրջանակում: Միաժամանակ տեղի կունենա ստորագրահավաք:
ՙԱյս գործողությունների նպատակն է մերժե’լ պարտադրվող նախապայմանները, պահանջե’լ հայության շահերը վտանգող փաստաթղթերի դրույթների վերանայում՚,-ասված է ՀՅԴ հաղորդագրության մեջ:
ՀՅԴ-ն նաեւ տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.
ՙՀՀ իշխանությունները հրապարակել են հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ընդհանուր սահմանի բացմանև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախաստորագրված փաստաթղթերի փաթեթը: Հանրությանը հավաստիացվում է , որ փաստաթղթերը չեն պարունակում որևէ նախապայման:
Իրականությունը սակայն բոլորովին այլ է: Նախաստորագրված բոլոր փաստաթղթերում քողարկված ձևով առկա են մեր պետության և ժողովրդի համար խիստ վտանգավոր թուրքական նախապայմանները: Ըստ էության.
գ ճանաչվում է հայ – թուրքական ներկա սահմանը՝ վերահաստատելով երկկողմանի նախկին պարտավորությունները: Այսինքն՝ անուղղակիորեն կատարվում է Կարսի պայմանագիրը ճանաչելու թուրքական պահանջը:
գ հայ-թուրքական պատմական հարթության երկխոսություն սկսելու, այդ թվում՝ արխիվներն ուսումնասիրելու ենթահանձնաժողովի ձևավորման դրույթով վտանգ է ստեղծվում կատարելու թուրքական հաջորդ նախապայմանը ՝ Ցեղասպանության փաստը քննարկման առարկա դարձնելու դրույթը:
գ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններով սահմանի բացումը փոխկապակցվում է Արցախի հարցում առաջընթաց արձանագրելու հետ, որը թուրքական կողմի պատկերացմամբ ենթադրում է ազատագրված տարածքները վերադարձնելու և Ադերբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու դրույթը:
Հայրենակիցնե′ ր
Դեմ չլինելով սահմանը բացելու և հարաբերությունները հաստատելու քաղաքականությանը, վճռական ոչ ասենք սերունդների իրավունքը ոտնահարող, մեր պետության և ժողովրդի անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող քողարկված նախապայմաններին ՝ պահանջելով արմատական փոփոխության ենթարկել նախաստորագրված փաթեթը՚:
Սա մեջբերում էր իրենց հայտարարությունից….